Անթալիայում ռուս զբոսաշրջիկների ավտոբուսը շրջվել է. 15 մարդ է տուժել

Թուրքիայի Անթալիա քաղաքում շուռ է եկել ռուս զբոսաշրջիկների ավտոբուսը: Դեպքի մասին հայտնում է CNN Turk-ը: 

 

Ըստ տեղեկություններիՙ 15 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել: Լրատվականի տվյալներով` վնասվածք ստացողներից չորսը հոսպիտալացվել են, քանի որ վնասվածքները եղել են կյանքի համար վտանգավոր: 

 

Հայտնի է, որ զբոսաշրջիկները մեկնում էին օդանավակայան:

Քաղաքականություն