Գինեգործությունը նոր որակ է ստանում. Արցախում կայացել է գինու փառատոնը

Արցախում կազմակերպվող յուրաքանչյուր գինու փառատոնի մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է, ինչպես նաև նկատելի է դառնում միջոցառման կազմակերպվածության բարձր մակարդակը:  «Արցախպրես»-ի   հաղորդմամբ` այս մասին ասել է   ԱՀ  պետական  նախարար  Գրիգորի  Մարտիրոսյանը:
 

Շրջելով       տաղավարներով       և  զրուցելով   գինեգործների  հետ, Գ.  Մարտիրոսյանը  եկել  է  այն  եզրահանգման, որ  Արցախում   գինեգործությունը   նոր   որակ է  ձեռք  բերում: 

 

«Որակի   բարձրացման   առումով  մենք  ունենք    զգալի  առաջընթաց:  ԱՀ-ում   կան  բոլոր  նախադրյալները, որպեսզի  գինեգործներն  իրենց  արտադրանքը  կարողանան    արտահանել  արտերկիր:  Փառատոնին  ներկայացված  են    բավականին  հետաքրքիր  ու  որակյալ    գինիների  տեսկանի»,-ավելացրել   է  պետնախարարը: 

 

Փառատոնին ներկա ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և զբոսաշրջության  նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանն էլ նշել է, որ փառատոնը ոչ միայն գինեգործական ընկերությունների ներկայացվածության, այլև ոչ նյութական ժառանգության գինու մշակույթի տարածման նպատակներ ունի: Ըստ  նրա՝     շատ  ուրախալի   է,   որ  հայ  ժողովրդի  ավանդական խմիչքներից՝  գինու     ներկայացումը  մեծ   պահանջարկ  է   վայելում  հանրության  լայն  շրջանում:  

Քաղաքականություն