Գործարար Խաչատուր Սուքիասյանը հանքերի շահագործման մեջ որևէ խնդիր չի տեսնում

Հանքերի շահագործման մեջ որևէ խնդիր չի տեսնում գործարար Խաչատուր Սուքիասյանը։ Նրա խոսքով՝ ցանկացած երկիր պետք է ունենա դիվերսիֆիկացված տնտեսություն՝ եկամուտներ ունենա բոլոր ոլորտներից, այլապես կարող են խնդիրներ առաջանալ։

 

Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքի շահագործմանը, Սուքիասյանը կողմ է դրան։

 

Ինչ վերաբերում է բնապահպանական հարցերին, Սուքիասյանի պնդմամբ՝ դրանք պետք է թողնել մասնագիտացած ինստիտուտներին։

Իսկ «Էլարդի» եզրակացության, ընկերության ներկայացուցիչների հետ կառավարության անդամների տեսազանգի մասին խոսելիս Սուքիասյանն ասաց, որ տպավորություն ունի, որ ընկերությունը փորձում է այնպես անել, որ կա՛մ կառավարությունը, կա՛մ Ամուլսարի հանքը շահագործողը նորանոր ուսումնասիրությունների պատվերներ տան իրենց։

 

Տեսանյութը՝ SHANTNEWS

Քաղաքականություն

Պատահարներ