Հանկարծամահ է եղել հայտնի թատերագետ Նվարդ Ասատրյանը

Առավոտյան հանկարծամահ է եղել թատերագետ, ՀԹԳՄ միության անդամ, Նարեկացու հուշամեդալակիր, ՀԹԳՄ ոսկե մեդալակիր և թատրոնի նվիրյալ Նվարդ Ասատրյանը: Այս մասին տեղեկանում ենք  Հայ կինոյի վերածնունդ ՀԿ ֆեյսբուքյան էջից: 

 

«Խոր վշտով և մեծ ցավով տեղեկացնում ենք, որ հանկարծամահ է եղել հայտնի թատերագետ, ՀԹԳՄ միության անդամ, Նարեկացու հուշամեդալակիր, ՀԹԳՄ ոսկե մեդալակիր և թատրոնի նվիրյալ Նվարդ Ասատրյանը։ Նվարդ Ասատրյանը մեր նախաձեռնության և կազմակերպության ամենաակտիվ հետևորդներից և մեզ քաջալերողներից էր։ Մշտապես երիտասարդների կողքին իր գիտելիքներով և կամեցողությամբ։ Իսկ մենք տիկին Նվարդին պետք է հրավիրեինք մեր կազմակերպության շնորհանդեսին, անունը մնաց ցուցակի մեջ։ Խոսքեր չկան․․․ Ցավակցում ենք Ասատրյանների ընտանիքին, նրա ընկերներին և թատերական գործիչներին։ Հիշատակդ վառ Նվարդ Ասատրյան»,- ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ: 

Քաղաքականություն

Պատահարներ