Հյուսիսային պողոտայում Mercedes-ը բախվել է բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի BMW X6-ին

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:40-ի սահմաններում Երևան քաղաքի Վարդաշեն թաղամասի բնակիչ՝ 24-ամյա Էդգար Փափազյանը Հին Երևանցի փողոցում՝ Հյուսիսային պողոտայում, իր վարած Mercedes մակնիշի  ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամին պատկանող BMW X6 մակնիշի  ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, BMW X6-ն էլ առաջ ընթանալով` բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Renault մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը, նրա ուղևոր՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ, 27-ամյա Հրաչ Հովսեփյանը, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց: 

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ