Մեղավորներն իրենց պատիժը կստանան. Դավիթ Տոնոյանը՝ փոխգնդապետին ծեծելու դեպքի մասին

Ամենամտահոգիչ բանը, որ մեր փոխգնդապետի առողջական վիճակը հույսեր շատ չի տալիս: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Վայոց Ձորում տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքին:

«Ինքը գտնվում է ՊՆ-ի հոսպիտալում, մեր վերահսկողության տակ է»,-ասաց Դավիթ Տոնոյանը:

Հարցին, թե հետեւողական լինելո՞ւ եք, որ կոծկումներ չլինեն, նա արձագանքեց. «Անգամ փոքր կասկած թող չլինի: Ես կարծում եմ, որ ոչ միայն ես եմ հետողական լինելու, այլեւ կառավարության բոլոր անդամները:

Ռազմական ոստիկանությունը քաղաքացիական ոստիկանության հետ միասին օպերատիվ հետախուզական աշխատանքներն իրականացնում է՝ ամեն ինչ ազնիվ ու արդար եղանակով: Մեղավորներն իրենց պատիժը կստանան»:

 

Տեսանյութը՝ News.am

Քաղաքականություն