Ոստիկանության կրթահամալիրում անկախության օրվան նվիրված միջոցառում է անցկացվել

Անկախությունը բարձրագույն արժեք է, ձեռքբերում բոլորի և հնարավորություն յուրաքանչյուրի համար։ Անկախության 28-րդ տարեդարձին ընդառաջ տոնական միջոցառում անցկացվեց նաև ոստիկանության կրթահամալիրում։
 

Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ` միջոցառումը մեկնարկել է կրթահամալիրի ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետի սովորողների դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությամբ։ Դիպլոմները հանձնեց ոստիկանության կրթահամալիրի պետ, գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը։


Նա շնորհավորեց իրավագետ-ոստիկաններին և մաղթեց՝ ձեռք բերած գիտելիքները ծառայեցնել ի շահ Հայաստանի Հանրապետության և հանուն անկախ պետականության ամրապնդման։


Միջոցառումը շարունակվեց Անկախության օրվա առթիվ ՀՀ ոստիկանության պետի և ոստիկանության կրթահամալիրի պետի հրամաններով խրախուսված ծառայողների պարգևների հանձնումով։


Միջոցառումն ամփոփվեց տոնական համերգով։ Կրթահամալիրի սովորողների և դասախոսների համար ելույթ ունեցան սիրված ու ճանաչված արտիստներ, համերգային կոլեկտիվներ ինչպես և կրթահամալիրի սովորողներ։

Քաղաքականություն

Պատահարներ