Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոնավորներին» ցրելու համար

Փարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Սեն Լազար կայարանի տարածքում հավաքված ցուցարարներին ցրելու համար:

Այսօր ավելի վաղ Մադլեն հրապարակի շրջանում սկսվել է «Դեղին անթև բաճկոններ» շարժման կողմնակիցների հերթական չարտոնված բողոքի ակցիան: Ոստիկանությունը սկսել է մարդկանց դուրս մղել հրապարակից Սեն Լազար կայարանի ուղղությամբ, ակցիայի մասնակիցները վեճի են բռնվել ոստիկանության հետ:

Հաղորդվում է, որ ցուցարարները մտել են կայարանի շենք, որտեղ մի քանի բախում է տեղի ունեցել ոստիկանության հետ:

 

Կայարանից դուրս գալիս ոստիկանությունը կրկին արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ:

 

Ինչպես հայտնում է FMTV հեռուստաալիքը՝ ոստիկանությանը հղումով, իրավապահ մարմիններն արդեն բերման են ենթարկել 30 մարդու:

 

Քաղաքականություն