«Փաստ». Ովքե՞ր են Հրայր Թովմասյանի հարցով փաստաթղթի հեղինակները

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել ԱԺ որոշման նախագիծը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին: 

Նախագիծը ԱԺ նախագահին է ներկայացվել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի կողմից, այսինքն՝ փաստացի խմբակցության «հեղինակությամբ»:

Իրականում, թերթի տեղեկություններով, այս փաստաթուղթը կազմել են Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը, որը ժամանակին ինքն իրեն հռչակել էր ՍԴ նախագահ, եւ Գագիկ Ջհանգիրյանը, որը վերջին շրջանում գնալով ավելի ու ավելի ակտիվ է հարցազրույցներ տալիս: 

Ոչ պակաս ուշագրավ է, որ նշյալ որոշման նախագծում փաստացի նույնացված են ՍԴ անդամ եւ դատավոր եզրույթները: Ստացվում է, որ բոլորը, այդ թվում՝ այդ հասկացությունները տարանջատելու գաղափարի հեղինակ Վահե Գրիգորյանը, հասկացել են, որ այդ եզրույթների հետ կապված «բառախաղերը» որեւէ իրավական հիմք չունեն»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քաղաքականություն

Պատահարներ