Սերժ Սարգսյանը Վանաձորում այցելել է զինվորական պանթեոն

ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցական կառույցների ներկայացուցիչների և ղեկավար կազմի ուղեկցությամբ մեկնել է Լոռու մարզ: Այս մասին հայտնում են երրորդ նախագահի գրասենյակից:

 

Որպես անկախության համար պայքարի ակունքներում կանգնած քաղաքական ուժ՝ հանրապետականները Անկախության տոնի կապակցությամբ նախ այցելել են Վանաձորի զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ դրել Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած ազատամարտիկների շիրիմներին և նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանին:

 

ՀՀ 3-րդ նախագահի անունից այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

 

Լոռվա մարզի Արդվի համայնքում Հանրապետական կուսակցության անդամներն ուխտագնացություն կկատարեն Սուրբ Հովհաննես վանք (հայտնի է նաև Սրբանես կամ Հովհան Օձնեցու վանք անուններով), որի մատուռում գտնվող դամբարանում ամփոփված է Հայոց եկեղեցուն զգալի հռչակ բերած մեծագույն հայրապետներից մեկը՝ Սուրբ Հովհան Իմաստասեր Օձնեցին:

Քաղաքականություն

Պատահարներ