Շահագրգռված ենք հետագայում նույնպես զարգացնելու բազմաշերտ երկկողմ համագործակցությունը. Լավրով

Անկախության օրվա կապակցությամբ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտոնական կայքից: 

 

«Հարգելի Զոհրաբ Հրաչյայի,

 

Ընդունեք իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:

Ուրախալի է, որ դարավոր բարեկամության և դաշնակցային գործընկերության վրա հիմնված ռուս-հայկական հարաբերությունները շարունակաբար զարգանում են: Մեր երկրները արդյունավետ համագործակցում են ընդհանուր ինտեգրացիոն միությունների շրջանակներում, միջազգային և տարածաշրջանային հարթակներում:

 

Շահագրգռված ենք հետագայում նույնպես զարգացնելու բազմաշերտ երկկողմ համագործակցությունը, ամրապնդելու արտաքին քաղաքական համակարգումը` ի նպաստ երկու եղբայրական պետությունների և ժողովուրդների, խաղաղության և անվտանգության օգտին:

Ձեզ և ամբողջ Ձեր կոլեկտիվին մաղթում եմ քաջառողջություն և նոր ձեռքբերումներ»:

Քաղաքականություն

Պատահարներ