Սյունիքի մարզի անտառում հրդեհ է բռնկվել. կրակը կարող է մոտենալ բնակելի տներին

Սյունիքի մարզի Լիճք և Տաշտում համայնքների մերձակա անտառային տարածքներից մեկում հրդեհ է բռնկվել: ԱԻՆ-ը երկու մարտական հաշվարկ է ուղարկել: SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ հրդեհը գնալով ակտիվանում է, և կրակը գյուղից արդեն տեսանելի է:

 

Այրվողն անտառային տարածք է՝ սարերի մեջ, բայց Լիճք և Տաշտում գյուղերը մոտ են: Քիչ առաջ քամի է բարձրացել, այսօր էլ քամիներ են սպասվում, ենթադրվում է, որ հրդեհը կարող է տարածվել:

 

ԱԻՆ լրատվական ծառայությունից խոստացան տեղեկություններ հաղորդել հրդեհի մասշտաբների ու հրդեհաշիջման աշխատանքների մասին:

Քաղաքականություն

Պատահարներ