Վագոն-տնակում բռնկված հրդեհի պատճառները հայտնի չեն

Սեպտեմբերի 21-ին, ժամը 16:40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ուշի գյուղում այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:26-ին, մարվել՝ 17:40-ին:

 

Այրվել են վագոն-տնակի փայտյա կառուցատարրերն՝ ամբողջությամբ (մոտ 9 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Քաղաքականություն

Պատահարներ