Փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով կալանավորվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը

Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, ով կասկածվում է փոխգնդապետ Արա Մխիթարյանին  ծեծելու մեջ, կալանավորվել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ  Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

 

«Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտվել կալանավորումը»,- գրել է նա:


Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում: Փոխգնդապետ Արա Մխիթարյանի և Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել, որին, ըստ տեղեկությունների, մասնակցել է նաև մարզպետը: Նախաքննությամբ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ բացի փոխգնդապետից մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի ևս երկու սպա:

Քաղաքականություն

Պատահարներ