Եվգենի Պետրոսյանն արդեն 1 տարի իր տուն չի կարողանում մտնել

Հումորիստ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանն Instagram-ի իր էջում բողոքել է, որ արդեն ավելի քան մեկ տարի հասանելիություն չունի իր բնակարան մուտք գործելու համար:

 

Նա մի քանի լուսանկար է ցույց տվել իր առանձնասենյակից, որտեղ անցկացվել է  «Смехопанорама» հաղորդման նկարահանումները, և որտեղ գտնվում են իր կողմից վերանորոգված գրքերը:

 

«Սակայն արդեն մեկ տարուց ավելի չեմ կարող մուտք գործել իմ բնակարան, հասանելիություն չունեմ իմ իրերին: Այս ամենի վերջը չի երևում: Շրջափակված են իմ անձնական իրերը: Հասանելիություն չունեմ նույնիսկ փաստաթղթերին և տարիների ընթացքում կուտակված տեսաժապավեններին», - բողոքել է Պետրոսյանը:

 

2018 թվականին Եվգենի Պետրոսյանն ու իր կինը, գործընկերուհի Ելենա Ստեպանենկոն ամուսնալուծվել են՝ 30 տարվա համատեղ կյանքից հետո:

Այժմ կինն է բնակվում բնակարանում:

Քաղաքականություն