Սահմանային իրավիճակն այս պահին հարաբերական կայուն է. ՊԲ հրամանատար

ԱՀ  պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ  Կարեն Աբրահամյանի գնահատմամբ՝ սահմանային իրավիճակն այս պահի դրությամբ հարաբերական կայուն է:

 

«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում հրամանատարն ասել է, որ սեպտեմբերի  22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն  ներթափանցման փորձի  ժամանակ  ՊԲ   զինծառայողների    պատշաճ  մակարդակի  և   իրենց   առջև դրված պարտականությունների  արդյունքում  հակառակորդը     հետ է  շպրտվել ելման  դիրքեր՝   չեզոք գոտում թողնելով մեկ դիակ:

 

«Հարցի  կապակցությամբ    մեզ  դիմել  են    Կարմիր  Խաչի  Միջազգային Կոմիտեի և ԵԱՀԿ-ի  ներկայացուցիչները: ԵԱՀԿ  նախագահի   անձնական ներկայացուցիչ,  դեսպան  Անջեյ     Կասպրշիկի  օգնականները   այս  պահին գտնվում են  չեզոք  գոտում   և իրականացնում  են  զինծառայողի  դին դուրս  բերելու  գործողություններ»,-  մասնավորապես    ավելացրել  է նախարարը:

 

Շարունակությունը՝  սկզբնաղբյուր կայքում
 

Քաղաքականություն

Պատահարներ