ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքվում ձերբակալել են «Ամերիկայի ձայն» լրատվամիջոցի լրագրողին

Այսօր առավոտյան Բաքվում ցույցի լուսաբանման ժամանակ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ամերիկյան «Ամերիկայի ձայն» լրատվամիջոցի տեղական խմբագրության լրագրող Թափթիգ Գուլիևին։

 

 Մինչ բուն ձերբակալությունը ոստիկանները լրագրողից խլել են տեսախցիկը, միկրոֆոնը և այլ իրեր։

 

Դեպքը տեղի է ունեցել երկրի՝ ծանր հանցագործությունների գործերով դատախազության շենքի դիմաց։ 

 

Այդտեղ լրագրողը լուսաբանում էր անցած տարի Գյանջայում տեղի ունեցած անկարգություններից հետո ձերբակալվածների ծնողների բողոքի ցույցը։

 

Լրագրողին ձերբակալելուց հետո՝ մեքենայով բաժին տանելու ընթացքում, ոստիկանները նրա ձեռքից վերցրել են նաև բջջային հեռախոսը։

Քաղաքականություն