Արթուր Վանեցյանը մարզադաշտում հետևում է սուպերգավաթի խաղին

ՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը Հանրապետական մարզադաշտում հետևում է Հայաստանի Սուպերգավաթ՝ «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» խաղին, գրում է ArmSport.am-ը: 

 

ՀՖՖ նախագահի հետ հանդիպմանը հետևում են նաև ՀՖՖ Առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, «Ալաշկերտի» սեփականատեր Բագրատ Նավոյանն ու «Արարատ-Արմենիայի» նախագահ Պողոս Գալստյանը։

 

Առաջին կեսում թիմերը փոխանակվել են մեկական գոլով (1:1):

 

Հիշեցնենք՝ հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում է ATV-ի եթերում։ Խաղին կարող եք հետևել նաև ՀՖՖ-ի յութուբի պաշտոնական ալիքում։

Քաղաքականություն

Պատահարներ