Օրվա լրահոս

«Փաստ» օրաթերթը գրում է. 

 

«Աշնան բերքահավաքի այս պիկ շրջանում բավականին ծանր է վիճակը Արարատյան դաշտում, մասնավորաբար բանջարեղենի իրացման առումով։ 

Գյուղացիները մեծ դժվարություններ ունեն իրենց մշակած բերքն իրացնելու գործում։ 

 

Խոսքը վերաբերում է հատկապես սմբուկին, որը գործարանների մի մասն արդեն չի ընդունում կամ ընդունում է բավական էժան գներով, ինչը գյուղացիներին չի բավարարում, քանի որ չեն կարողանում գոնե սպասարկել իրենց վարկերը, որոնք վերցրել են դեռեւս գարնանը։

«Փաստ» թերթի լրագրողը Արմավիրի մարզում ականատես է եղել, թե ինչպես է հսկայական քանակությամբ սմբուկն ուղղակի թափվում, քանի որ գյուղացիների զայրույթը հասել է գագաթնակետին։ Վատ է վիճակը նաեւ ձմերուկի բերքի հետ կապված, քանի որ այն նույնպես ոչ մի կերպ հնարավոր չէ մթերել։ 

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

Վերջին նորություններ