ՀՐԱՏԱՊ․ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Աշխարհի չեմպիոն

Թաիլանդում ընթացող ծանրամարտի Աշխարհի առաջնությունում այսօր հայազգի երկրորդ ծանրորդը դարձավ աշխարհի չեմպիոն:  109 կգ քաշայինների կարգում հավասարը չուներ Սիմոն Մարտիրոսյանը: Նա նախ արդյունավետ իրացրեց իր բոլոր մոտեցումները պոկում վարժությունում (190կգ, 195կգ, 199կգ) և դարձավ փոքր ոսկե մեդալակիր:  Նրան մեկ կիլոգրամ զիջեց բելառուս և երկու կիլոգրամ չինացի մարզիկը:  Իսկ ահա հրում վարժությունում Սիմոնի առավելությունը բացահայտ էր:   Նա մոտեցավ ծանրաձողին երբ մյուս բոլոր ծանրորդները արդեն ավարտել էին իրենց ելույթները: առաջին մոտեցմամն Սիմոնը բարձրացրեց 230 կգ կշռող ծանրաձողը ինչը բավարար էր չեմպիոն դառնալու և երեք ոսկե մեդալ նվաճելու համար:


 

Քաղաքականություն

Պատահարներ