ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի ելույթը զայրացրել է պաշտոնական Բաքվին

Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Trend ադրբեջանական գործակալությանը հայտնել է, որ Հայաստանի վարչապետը «խեղաթյուրված» է ներկայացրել արցախյան հակամարտության քաղաքական, իրավական, պատմական բնագավառները, գրում է aravot.am-ը: 

 

Հաջիևի խոսքով՝ «Հայաստանի իշխանությունները բանակցային գործընթացին վնասել են դեռևս օգոստոսին՝ Արցախում ելույթ ունենալով, իսկ այժմ Փաշինյանը փորձում է ՄԱԿ-ի ամբիոնից ներկայանալ որպես «խաղաղասեր»»: 

 

Նա նաև հիշեցրել է 1921թ. հուլիսի 5-ի Կոմունիստական կուսակցության  «Ղարաբաղը Ադրբեջանի կազմում պահպանելու» որոշումը: «Արցախը միացնելու կամ անկախ ճանաչելու Հայաստանի հավակնությունները հակասում է միջազգային իրավունքի uti possidetis սկզբունքին և այդ առումով անհիմն են միջազգային իրավունքի շրջանակներում»,-ասել է Հաջիևը:
 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
 

Քաղաքականություն

Պատահարներ