Մենք պատերազմ չենք սկսի, դա ես խոստանում եմ. Լավրով

Հյուսիսատլանտյան դաշինքի հետ գոյություն ունեցող հարաբերություններն Էլ ավելի կվատանան, եթե Վրաստանն անդամակցի դրան: Պատասխանելով համապատասխան հարցին՝ այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Կոմերսանտ» թերթում հրապարակված հարցազրույցում:

 

«Մենք պատերազմ չենք սկսի, դա ես ձեզ խոստանում եմ: Բայց մեր հարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքի եւ այն երկրների հետ, որոնք իրենց առաջին գերակայությունն են դարձնում դրան անդամակցելը, լրջորեն կվնասվեն»,- ասել Է նա: Նախարարի խոսքով՝ այդ հարաբերություններն, այնուամենայնիվ, Էլ ավելի վատթարանալու տեղ ունեն:

«ՆԱՏՕ-ում կան շատ երկրներ, որոնք այն ֆետիշ չեն դարձնում եւ նորմալ բարիդրացիական հարաբերություններ են զարգացնում Ռուսաստանի հետ: Բայց երբ ՆԱՏՕ-ն համակված Է անդադար ընդլայնվելու մոլուցքով, մենք դրանում բացառապես Ռուսաստանը թշնամական օղակով շրջապատելու, մենք դաշինքի ներսում թշնամի ենք հայտարարված, եւ մեր երկրի զարգացումը դժվարացնելու նկրտում ենք տեսնում»,- հավելել Է նա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Քաղաքականություն