Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ, պայքարը շարունակվում է

Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությանը այսօր մրցահարթակ են դուրս եկել 109 կգ քաշային ծանրորդները: Ինչպես հայտնի է, այս քաշային կարգում հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը հայազգի ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն է:

Արդեն ավարտվել են պոկում վարժության մրցումները և Սիմոնը առայժմ առաջինն է: Այսպիսով նա արդեն նվաճել է փոքր ոսկե մեդալ:

Նա նախ` սանձել է 190 կիլոգրամանոց ծանրաձողը, ապա երկրորդ մոտեցմամբ բարձրացրել է 195 կիլոգրամը, իսկ երրորդ մոտեցմամբ` 199 կլիոգրամը: Երկրորդ տեղում ընթացող բելառուս մարզիկը նրան զիջում է մեկ, իսկ երրորդ տեղում ընթացող չինացի ծանրորդը՝ 2 կիլոգրամով:

Քաղաքականություն