Ֆրանսիան այսօր հրաժեշտ է տալիս Ժակ Շիրակին

ֆրանսիան հրաժեշտ է տալիս հանրապետության նախկին նախագահ Ժակ Շիրակին: Երկուշաբթին ազգային սգո օր է հայտարարվել ի հիշատակ ականավոր քաղաքական գործչի, որը 87 տարեկանում մահացել է սեպտեմբերի 26-ին։ Ինչպե հայտնում է ՏԱՍՍ-ը՝

Ելիսեյան պալատից տեղեկացրել են, որ պաշտոնական արարողությունները կանցկացվեն նախ պատմական Հաշմանդամների պալատի պատվո բակում, որտեղ հանգուցյալ առաջնորդին զինվորական պատիվ կտրվի: Նա 12 տարի՝ 1995-2007 թվականներին որպես հանրապետության նախագահ եղել է նաև Ֆրանսիայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը:

Նշենք նաև, որ արարողությունից հետո սգո երթը կուղևորվի Փարիզի հին Սեն Սյուլպիս եկեղեցի, որը գտնվում է Լյուքսեմբուրգյան այգու և Սեն Ժերմեն պուրակի միջև: 

Քաղաքականություն

Պատահարներ