Մխիթարյանի վնասվածքը լուրջ չէ, նա կմասնակցի «ջալառոսների» հաջորդ խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխթարյանի վնասվածքը լուրջ չէ:

 

 Այսպիսի տեղեկություններ են տալիս իտալական լրատվամիջոցները: Կիսապաշտպանը վնասվածք է ստացել երեկ՝ սեպտեմբերի 29-ին, կայացած Ա Սերիայի 2019-20 մրցաշրջանի 6-րդ տուրի «Լեչե»-ի դեմ արտագնա խաղում, որում «Ռոմա»-ն հաղթել է 1:0: Կիսապաշտպանը, որը 56-րդ րոպեին Էդին Ջեկոյին գոլային փոխանցում է կատարել, չի կարողացել ավարտել հանդիպումը: Փոխարինվել է 87-րդ րոպեին:

 

Ավելի ուշ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացրել է, որ ՀՀ ընտրանու ավագն աճուկի վնասվածք է ստացել: 

 

Նշել է նաեւ, որ վնասվածքի լրջությունը պարզ կլինի այսօր հետազոտությունից հետո: Մինչեւ հիմա, սակայն, ՀՖՖ-ն պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդել:

 

Ըստ իտալական լրատվամիջոցների՝ Մխիթարյանը կարող է մասնացկել «ջալառոսների» հաջորդ խաղին: Թիմի առաջիկա հանդիպումը հոկտեմբերի 3-ին է: Եվրոպա լիգայի 2019-20 մրցաշրջանի 2-րդ տուրի շրջանակներում մրցելու է «Վոլֆսբերգի» դեմ:


 

Քաղաքականություն

Պատահարներ