Ժակ Շիրակին հուղարկավորել են Փարիզի Մոնպառնաս գերեզմանոցում` իր ավագ դստեր կողքին

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին հուղարկավորել են Փարիզի Մոնպառնաս գերեզմանոցում՝ իր ավագ դուստր Լորանսի կողքին, ով մահացել է 2016-ին, գրում է Tert.am-ը: 

 

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին, հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել բացարձակ գաղտնի մթնոլորտում։ Դստեր կողքին հուղարկավորվելը Շիրակի վերջին ցանկությունն է եղել։

 

Հիշեցնենք, որ երկուշաբթին Ֆրանսիայում ազգային սգո օր է հայտարարվել։  

 

Ժակ Շիրակը Ֆրանսիայի նախագահն է եղել 1995-2007 թվականներին: Մինչ այդ նա եղել է երկրի վարչապետն ու 18 տարի՝ Փարիզի քաղաքապետը: Նա կյանքից հեռացել է սեպտեմբերի 26-ին 86 տարեկանում: Նոյեմբերի 29-ին նա կդառնար 87 տարեկան: 

Քաղաքականություն

Պատահարներ