Մխիթարյանը 3 շաբաթ չի խաղա

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով խաղադաշտից կբացակայի 3 շաբաթով։ Այս մասին հայտնում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը: Մխիթարյանն աճուկի վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Լեչեի» հետ խաղում:

Հայաստանի ազգային հավաքականի ավագը բաց կթողնի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Լիխտեյնշտեյնի և Ֆինլանդիայի հետ հանդիպումները:

Քաղաքականություն