Չեմ կարծում, թե կլինեն քաղաքական հետևանքներ․ Դուբնովը՝ Պուտին-Բելլա Քոչարյան հանդիպման մասին

«Չեմ կարծում, թե կլինեն քաղաքական հետևանքներ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝ մեկնաբանելով հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի հանդիպման փաստը, գրում է168․am-ը։

 

Վադիմ Դուբնովի խոսքով՝ պետք չէ Մոսկվայի յուրաքանչյուր քայլում նոր ուղերձներ և մտքեր փնտրել, քանի որ այս հանդիպումը ՌԴ նախագահի ունեցած որոշակի քաղաքական գծի շարունակությունն է, իսկ ուղերձի ներքո մենք նկատի ենք ունենում տեղեկատվություն, որը նոր է, զարմանալի է, այնինչ՝ սա ինչ-որ կարևոր նոր բանի մասին ազդանշան չէ:

 

«Չեմ կարծում, որ այդ հանդիպումը շատ կարևոր է, շատ անսպասելի էր, և դա նոր ազդանշան էր: Սա շարունակությունն էր այն ամենի, ինչի մասին Հայաստանը հիանալիորեն գիտեր, հիանալիորեն տեղեկացված էր: Սա ներկայիս Երևանի հետ Մոսկվայի ներկայիս հարաբերությունների տեսակն է և Մոսկվայի հարաբերությունների այն տեսակը, որը պայմանավորված է Երևանի ներկայիս պատկերացումներով ու մոտեցումներով: Սա թեթև թրոլինգ է, որում որևէ նոր բան չկա, և Մոսկվան գտավ լայթ թրոլինգի եղանակը: Պուտինն անձամբ Քոչարյանին չհանդիպեց, այլ տարբերակ գտավ, որի շրջանակում պահպանվում են դիվանագիտական կանոնները և այդ թրոլինգը ևս, որի մասին խոսում եմ»,- ասաց Դուբնովը:

 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Քաղաքականություն

Պատահարներ