Գողության դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Հոկտեմբերի 1-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ Հալաբյան փողոցի 51-ամյա մի բնակիչ վարչական տարածքում գողություններ է անում: Նույն օրը, ժամը 12-ի սահմաններում, քրեական հետախույզները օպերատիվ տվյալներն իրացնելով` Շարուրի փողոցից կասկածվողին բերման ենթարկեցին:


Նա խոստովանեց, որ սեպտեմբեր ամսին, տարբեր օրերի, գողացել է Շիրակի և Հովհաննիսյան փողոցներում կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի երկու մեքենայի մարտկոցները:
Հանգամանքները պարզվում են:


Գողության դեպքերով նախապատրաստվում են նյութեր:

Քաղաքականություն