Մարտունու ոստիկանները ապօրինի պահվող թմրամիջոց են հայտնաբերել (տեսանյութ)

Հոկտեմբերի 1-ին, ժամը 19․40-ին, ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզները, ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով ձեռնարկած միջոցառմամբ, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Ներքին Գետաշեն տանող ճանապարհից բերման են ենթարկել 24-ամյա մի երիտասարդի։ 

 

Նրա վարած «ՎԱԶ-2106» ավտոմեքենայի զննության ընթացքում երիտասարդը նստելատեղին դրված բաճկոնի գրպանից ներկայացրել է կանեփանման չորացված զանգվածով թղթե փաթեթ։ 

 

Նա հայտնել է, որ զանգվածն աճեցրել է տանը՝ անձնական օգտագործման համար։


Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։


Նախապատրաստվում են նյութեր։

Քաղաքականություն