Նման մակարդակի հանդիպումները սպոնտան չեն լինում. Լևոն Քոչարյան. hraparak.am

Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, այսօր «Հրապարակի» հետ զրույցում մեկնաբանել է իր մոր` Բելլա Քոչարյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Կրտսեր Քոչարյանը, սակայն, շռայլ չգտնվեց պատասխանների հարցում։

 

 -Իսկ ի՞նչ կարող եք ասել, առհասարակ, Ձեր մայրիկի և ՌԴ նախագահի միջև տեղի ունեցած հանդիպման մասին։

 

-Հանդիպման փաստը, ինչպես գիտեք, հաստատել է նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակը: Ավելին ասել չեմ կարող: 

 

-Տեղյա՞կ էիք, որ ՌԴ նախագահը հանդիպելու է ձեզ հետ։

 

-Կարծում եմ կհամաձայնեք ինձ հետ, որ նման մակարդակի հանդիպումները սպոնտան չեն լինում: 

 

-Արդյոք հանդիպման նպատակը եղե՞լ է այն, որ ՌԴ նախագահը փորձի միջնորդել ՀՀ իշխանությունների մոտ Ձեր հայրիկին կալանքից ազատելու հարցում։

 

-Չեմ կարող մեկնաբանել։

 

-Արդյոք ՌԴ նախագահը մտադրություն ունեցե՞լ է անձամբ Ռոբերտ Քոչարյանին հանդիպելու։ Հնարավո՞ր է՝ այդ հանդիպումն ինչ-ինչ պատճառներով չի ստացվել, դրա համար է նա Ձեր մայրիկին հանդիպել։

 

-ՌԴ նախագահի մտադրության մասին հարցի հասցեատերը, կարծում եմ, ես չեմ: 

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Քաղաքականություն

Պատահարներ