Փաշինյանը մանրամասներ է հայտնել Ռոհանիի հետ հանդիպման մասին

Իրանի նախագահի հետ Հայաստանի վարչապետի հանդիպման վերաբերյալ որևէ մութ կետ չկա, և բոլորին հայտնի է Իրանի շուրջ ստեղծված կոնյունկտուրան։

 Այս մասին այսօր Ազգային ժողովում պատգամավորներից մեկի՝ Իրանի հետ գազի հարցում համագործակցելու մասին հարցին պատասխանելիս նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Նրա խոսքերով՝ ինքը Իրանի նախագահի հետ քննարկել է, թե ինչպես զարգացնել էներգետիկ համագործակցությունը, որ այն չազդի այլ պետությունների հետ Հայաստանի և Իրանի հարաբերությունների վրա։ 

 

Վարչապետը բացատրեց, որ իրենք հիմա կարող են գալ համաձայնության, բայց ընդամենը մեկ շաբաթ անց պարզվի, որ այդ համաձայնության արդյունքում տրված լուծումը չի կարող աշխատել։

Քաղաքականություն

Պատահարներ