Թուրքիայի պաշտպանության նախարար. «Եթե չլինի F-35-ը, մենք կարտադրենք մեր սեփական կործանիչը»

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ եթե իրենց չվաճառեն ամերիկյան F-35 մարտական օդանավերը, իրենք կստեղծեն իրենց սեփական կործանիչները, գրում է ermenihaber-ը: 

 

Աքարն ընդգծել է, որ Թուրքիան այսօրվա դրությամբ ի վիճակի է արտադրել իր զենքն ու զինամթերքը:

 

«Milgem» ռազմանավերը, «Altay» տանկերը, «Fırtına» հրետանային համակարգերը, «Atak» հարձակողական ուղղաթիռները, հարվածային և ոչ հարվածային անօդաչու թռչող սարքերը, «Hürküş» ուսումնական ինքնաթիռները, առաջին թռիչքն իրակացրած ու շուտով սերիական արտադրության դրվելիք «Gökbey» ընդհանուր նշանակության ուղղաթիռն ու մեր արտադրած այլ զինտեխնիկաները ցուցիչն են այն բանի, որ մենք շեշտը դնում ենք ազգայինի ու տեղականի վրա», ասել է նախարարը:

 

Հավելել է նաև, որ այդ աշխատանքները շարունակվելու են ավելի մեծ թափով: «Եթե չլինի F-35-ը չի, ոչինչ, մենք «Hürküş» ենք արտադրել, կործանիչ էլ կարտադրենք: Չի լինում «Patriot»-ը, արտադրում ենք «Siper»-ը՝ մեր սեփական ՀՕՊ համակարգը: Ու ավելի ենք կատարելագործելու»:

Քաղաքականություն