Առեղծվածային դեպք. Սևանից տղամարդու դի են դուրս բերել` բերանը և թևերի որոշ հատված կպչուն ժապավենով կապած (լուսանկարներ)

Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի վարչական շրջանում գտնվող «Աստղիկ» լողափում տղամարդու դի կա։ 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խմբերը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը։ 

 

Ոստիկաններն ու քննիչները նշված լողափում հայտնաբերել են Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի բնակիչ՝ 73-ամյա Սահակ Սահակյանի դին, ում մարմինը ջրից դուրս հանելով՝ պարզել են, որ բերանը և թևերի որոշ հատված կպչուն ժապավենով կապած է։ Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ նյութեր են նախապատրաստվում։ 

 

Շարունակությունը shamshyan.com-ում

Քաղաքականություն

Պատահարներ