Եվրոպայից, Ամերիկայից, Ռուսաստանից հարկադրաբար Հայաստան վերադարձող հայերին աջակցություն կտրամադրվի

«Ժամանակ» թերթը գրում է. 

 

Կառավարությունը ներկայացրել է Հայաստան վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի նախագիծը: Այս ծրագրով նախատեսվում է աջակցություն ցույց տալ ԵՄ-ից, ԱՄՆ-ից և ՌԴ-ից հարկադրաբար Հայաստան վերադարձող քաղաքացիներին, որոնց թիվը, ըստ նախագծի, տարեկան կազմում է 300 մարդ:

 

Ծրագրով նախատեսվում է, որ բացի առողջապահական, հոգեբանական օգնությունից, 38 անձի գումար կտրամադրվի բնակարան վարձակալելու համար: Նման աջակցությունը կտրվի 6 ամիս ժամկետով ամսական 60 հազար դրամ:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Քաղաքականություն

Պատահարներ