«Հրապարակ». Անցել է 15 տարի, բայց «Հին Երևան» նախագիծը դեռ մոտ էլ չէ ավարտին

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

 

Դեռեւս 2004 թվականին, երբ սկսվեց Երեւանի հին պատմական շենքերի ավերումը, մեզ համոզեցին, որ քանդվող շենքերը հավաքելու են մի վայրում, որը կրելու է «Հին Երևան» անունը։ Սկսեցին քարերը համարակալել և տեղափոխել։ Անցել է 15 տարի, սակայն նախագիծը դեռ մոտ էլ չէ ավարտին։ Շինաշխատանքները շարունակվում են։

 

Երեկ մենք այցելեցինք շինհրապարակ։ Շինարարներից մեկը նշեց, որ չգիտեն, թե երբ են ավարտվելու աշխատանքները․ մի օր աշխատում են, մի քանի օր կանգնում, իսկ գործի վերջը չի երևում։ Ավելին՝ նորակառույց շենքերի կայանատեղիներ մուտք գործելու հետ կապված խնդիրներ կան, որոնք հայտնի չէ, թե ինչպես են լուծվելու։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Քաղաքականություն

Պատահարներ