Ինչու է Ալեն Սիմոնյանը հանդիպել «Վիվառո գրուպ»-ի հիմնադիր Վիգեն Բադալյանի հետ

«168 ժամ»-ը գրում է.

 

168.am-ի տեղեկություններով՝ օրերս Երևանի ռեստորանային համալիրներից մեկում հանդիպել են Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ու գործարար, «Վիվառո գրուպ» բուքմեյքերական ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանը:

 

Մենք փորձեցինք ԱԺ փոխխոսնակից ճշտել, թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպման ընթացքում, հատկապես, որ երեկ խորհրդարանը քննարկում էր պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի և Նաիրա Զոհրաբյանի կողմից ներկայացված «Վիճակախաղերի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը, իսկ առաջին ընթերցումից հետո առաջարկված փոփոխությունները ներկայացրեց հիմնական զեկուցող Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ դրանց մի մասն ընդունվել է:

 

Մենք մասնավորապես փորձեցինք ճշտել, թե արդյոք գործնական շահերի ընդհանրության համատեքստո՞ւմ է եղել այդ հանդիպումը, թե՞ ոչ:

«Առանց մեկնաբանության: Իմ անձնական կյանքը ոչ մեկի չի վերաբերում»,- չհերքելով մեր տեղեկությունը՝ կտրուկ արձագանքեց Ազգային ժողովի փոխխոսնակը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Քաղաքականություն