Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են այցելել տարածաշրջան. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հոկտեմբերի 3-ին կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Սերգեյ Լավրովի՝ ԼՂ կարգավորման հարցում առաջացած արգելակման մասին ելույթին, գրում է tert.am-ը: 

 

Պատասխանելով լրագրողի հարցին, թե կողմերի միջև ուղիղ բանակցությունների անհրաժեշտության մասին խոսելիս ինչ նկատի ուներ ՌԴ արտգործնախարարը, Հայաստանի և Ադրբեջանի, թե Արցախի և ադրբեջանական կողմի միջև, Զախարովան նշել է. «Բանակցություններ երկու պետությունների միջև»:

 

«Կարծում եմ, որ ուղիղ բանակցությունները երկու պետությունների միջև կհայտարարվեն երկրների ներկայացուցիչների կողմից: Կարող եմ ասել, որ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ համաձայնեցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են այցելել տարածաշրջան՝ բանակցություններ վարելու և ԼՂ հակամարտության կարգավորման հարցը քննարկելու համար: Ժամկետները դեռևս ճշտվում են, մենք դրանց մասին հավելյալ կտեղեկացնենք», - ասել է Զախարովան:

Քաղաքականություն

Պատահարներ