«Ռոմա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Եվրոպայի լիգայի երկրորդ տուրում

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Ռոմա»-ն արտագնա խաղում մրցեց «Վոլֆսբերգ»-ի հետ:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իտալական «Ռոմա»-ին հաջողվեց առաջինը բացել խաղի հաշիվը: 27-րդ րոպեին աչքի ընկավ Սպինազոլան: Երկրորդ կեսի մեկնարկին «Վոլֆբերգ»-ը կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը: 51-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լինդլը: Ի վերջո հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

 

Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր խաղին վնասվածքի պատճառով:

Հաջորդ հանդիպումը «Ռոմա»-ն կանցկացնի հոկտեմբերի 6-ին՝ Սերիա Ա-ի շրջանակներում մրցելով «Կալյարի»-ի դեմ:

Քաղաքականություն