«Ժողովուրդ». «Պանամայի տիրակալ» Միհրան Պողոսյանը պարտքեր ունի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 

 

«Օֆշորների թագավորը», պարզվում է, նաև պարտապան է: ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս Հոթել» ընկերության դեմ, թերթի տեղեկություններով, դատական հայց են ներկայացրել` հարկադիր սնանկ ճանաչելու պահանջով:

 

Թերթը պարզել է, որ հոկտեմբերի 1-ին Սնանկության դատարան դիմած Գագիկ Բադալյանին «Կեչառիս Հոթելը» խոշոր պարտք ունի` 25 միլիոն դրամ:

Մեզ հայտնի է դարձել, որ նույն հոթելից գումար բռնագանձելու պահանջով այս տարի հայց են ներկայացրել նաև «Հիքսոս» և «Սօս Սիսթեմս» ընկերությունները: Վերջինն ավելի ուշ հայցից հրաժարվել է, առաջինի գործով քննությունը շարունակվում է: 

 

«Պանամայի տիրակալ» արդարադատության գեներալ Պողոսյանի քրեական գործի վերաբացումից հետո, հիշեցնենք, նրան պատկանող ընկերություններն ավելի ցայտուն հայտնվեցին իրավապահների խոշորացույցի տակ: Մենք տեղեկացրել ենք, որ նրա «Քեթրին Գրուպ» ընկերությունն էլ դեռեւս մարտին է սնանկ ճանաչվել: Իսկ Միհրան Պողոսյանը հետախուզման հետևանքով փախուստի մեջ է և գտնվում է ՌԴ-ում»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Քաղաքականություն

Պատահարներ