Արցախի դրոշով անօդաչու սարքը «Դյուդելանժը»-«Ղարաբաղ» խաղի ժամանակ մտել է մարզադաշտ (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի` «Դյուդելանժը» (Լյուքսեմբուրգ) - «Ղարաբաղ» (Ադրբեջան) հանդիպումը 15 րոպե ընդհատվել է:

 

Մրցավարը ստիպված ընդհատել է հանդիպումը 32-րդ րոպեում, այն բանից հետո, երբ անօդաչու թռչող սարքը Արցախի Հանրապետության դրոշով խաղադաշտ է մտել:

 

Արցախի հանրապետության դրոշը բուռն էմոցիաներ է առաջացրել մարզադաշտում ադրբեջանցի երկրպագուներիշրջանում: 

 

Ադրբեջանի ակումբի խաղացողները փորձել են գնդակովխփել անօդաչու թռչող սարքը, որից հետո սկսվել է ծեծկռտուք: Արդյունքում թիմերը լքել են խաղադաշտը:

 

Լյուքսեմբուրգի ֆուտբոլիստները փորձել են հանգստացնել ադրբեջանցի հյուրերին, որոնք վրդովված էին: Որոշ ժամանակ անց խաղը վերսկսվել է: 

Եվ այս ամենինմարզադաշտում ու հեռուստացույցիէկրաններից բարձր տրամադրությամբ հետևում էին հայերը: «Դյուդելանժը» ներողություն է խնդրել «Ղարաբաղի» անձնակազմից: 

 

Քաղաքականություն

Պատահարներ