Ոստիկանության զորքերի հերթափոխը մեկնեց սահման

Պետական սահմանի մարտական հերթապահության ՀՀ ոստիկանության զորքերի հերթափոխը տեղի է ունեցել օրերս։ Ինչպես տեղեկացրին Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, սահմանապահ ոստիկաններին դիրքեր ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա է եղել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։


Դիմելով ներկաներին՝ Արման Սարգսյանը նշել է, որ ոստիկաններն այսօր հասարակական կարգը պահպանելուն զուգահեռ իրականացնում են նաև ազգանվեր մեկ այլ առաքելություն։ 

 

Նա շնորհակալություն է հայտնել ոստիկաններին՝ մաղթելով անփորձանք ծառայություն։


Ավանդույթի համաձայն ոստիկանները մեկնելուց առաջ աղոթել են ու երդվել։ Հանդիսավոր երթից հետո նրանք մեկնել են Տավուշ՝ նվիրական առաքելության։

Քաղաքականություն