Սերժ Թանկյանը ժամանեց Երևան

Աշխարհահռչակ երգիչ եւ կոմպոզիտոր Սերժ Թանկյանը ժամանեց Երևան՝ մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին (WCIT 2019), հայտնում է News.am-ը: 

 

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։

 

Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ