«Ժողովուրդ». Ալկոհոլային խմիչքը, ծխախոտը սեպտեմբերին թանկացել են

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 

Հայաստանի սպառողական շուկայում այս տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրված թանկացումը կազմել է 0.2 տոկոս: Ալկոհոլային խմիչքը, ծխախոտը սեպտեմբերին թանկացել են: Բանջա­րեղենի շուկայում էլ մասնագետները գնաճ են արձանագրել, սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, գնաճը 2.5 տոկոս է եղել: Նույն պատկերն է նաև մսամթերքի շուկայում, այս դեպքում արձանագրվել է 0.1 տոկոս գնաճ:

Թերթը տեղեկացավ, որ խոզի մսի մեկ կիլոգրամը (չալաղաջ) վաճառվում է 3000-3400 դրա­մով, խոզի մատի մեկ կգ-ն՝ 2900-3200 դրամ: Տավարի մսի մեկ կիլոգրամը վաճառվում է 2800-3000 դրամ:

Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների՝ առաջիկայում տավարի մսի շուկայում ևս թանկացումներ կլինեն: 

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Քաղաքականություն