«Ես իրականացրեցի իմ երազանքը». Սարգիս Ադամյան

«Հոֆենհայմի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը կիսվել է իր տպավորություններով Գերմանիայի առաջնության 7-րդ տուրի «Բավարիայի» դեմ խաղում դուբլի հեղինակելուց հետո: 


«Կարելի է ասել, որ սա իմ կարիերայի ամենաուշագրավ խաղն է: Անցած մրցաշրջանում Համբուրգում ես դարձա հեթ-տրիկի հեղինակ, բայց այս խաղը ինձ համար ավելի մեծ նշանակություն ուներ: Երկու տարի առաջ ես խաղում էի Գերմանիայի տարածաշրջանային լիգայում, և այսօր ես իրականացրեցի իմ երազանքը »,- հայ հարձակվողի խոսքերը մեջբերել է Goal.com-ը: 
 

Քաղաքականություն

Պատահարներ