Ֆուտբոլիստի տունը փորձել են թալանել երկրորդ անգամ

Մադրիդում այս շաբաթ արդեն երկրորդ անգամ փորձել են թալանել «Աթլետիկոյի» կիսապաշտպան Թոմաս Պարթիի առանձնատունը, հաղորդում է Cadena Ser-ը։ Հոկտեմբերի 5-ի երեկոյան երկու չարագործներ փորձել են մտնել ֆուտբոլիստը առանձնատուն, որը գտնվում է Մադրիդի արվարձանում։ 

Այդ ժամերին ֆուտբոլիստը արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի հետ եղել է մարզման՝ պատրաստվելով «Վալյադոլիդի» դեմ Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի հանդիպմանը։ Սակայն հանցագործները, նկատելով, որ տանը մարդիկ կան, հեռացել են։ 

Այս շաբաթ Թոմաս Պարթիի տունը թալանել էին, երբ նա դարձյալ եղել էր «Աթլետիկոյի» մարզմանը՝ պատրաստվելով Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի խաղին։ Այն ժամանակ տանը եղել էր միայն աղախինը, որի ձեռքերը կապել էին։ 

Պարթին «Աթլետիկոյում» է հանդես գալիս 2012 թվականից։ 
 

Քաղաքականություն

Պատահարներ