Մահացել է հոկեյիստ Սամվել Մնացյանը

Հոկտեմբերի 6-ին 29 տարեկան հասակում մահացել է Նովոսիբիրսկի «Սիբիրի» նախկին հոկեյիստ Սամվել Մնացյանը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: 

Նշվում է, որ տարվա ընթացքում նա խիզախաբար պայքարում էր քաղցկեղի դեմ, սակայն հիվանդությանը հաղթահարել նրան չի հաջողվել: 

Օմսկի սան Մնացյանը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ավանգարդ-2»-ում, «Օմսկի բազեներ»-ում, Ղազախստանի «Առլանում» , «Բարիս», «Նևթիխիմիկ», «Մոլոտ-Պրիկամիե», «Նևթիանիկ», «Ադմիրալ» և «Սիբիր» թիմերում: 

Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիան ցավակցություն է հայտնում հոկեյիստի ընտանիքին և հարազատներին: 


 

Քաղաքականություն