Ռուսական Лучше Всех հաղորդման փոքրիկ Լյանան տպավորել է իր երաժշտական կատարմամբ և կոչ արել Գալկինին հայերեն սովորել (տեսանյութ)

ՌԴ Առաջին ալիքով հեռարձակվող Лучше Всех! հեռուստանախագծի հերթական թողարկման փոքրիկ մասնակիցներից մեկը 8-ամյա Լյանա Ուլիխանյանն է եղել Հայաստանից:

 

Հաղորդավար Մաքսիմ Գալկինը հետաքրքրվել է փոքրիկ թավջութակահարուհուց, թե արդյոք նա հատուկ անուն մտածել է իր գործիքի համար: Լյանան պատասխանել է, որ «գործիքը հայերեն թավջութակ է կոչվում, իսկ ինքն այն «թավդուչակ է» անվանում:

 

Գալկինը նկատել է, որ հայերեն չիմանալու պարագայում անհնար է ըմբռնել տարբերությունը, որից հետո Լյանան նրան կոչ է արել հայերեն սովորել՝ «տարբերությունը հասկանալու համար»,-գրում է tert.am-ը: 

 

Լյանայի ելույթը` 29:47-րդ րոպեից:

Քաղաքականություն

Պատահարներ