Սև ծովում 5-րդ դարի գանձ են հայտնաբերել

Բուլղարացի հնագետները սևծովյան ափամերձ շրջանում 5-րդ դարին պատկանող գանձ են հայտնաբերել:

 

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, ընդհանուր առմամբ, պեղումների ժամանակ 16 ոսկյա և ավելի քան 20 բրոնզե մետաղադրամներ են հայտնաբերել, որոնք պատկանում են տվյալ ժամանակահատվածին: 

 

Առավել արժեքավորները, նախնական տվյալներով, ոսկե մետաղադրամներն են, որոնց վրա պատկերված է Թեոդոսիոս II կայսեր դիմանկարը:

Վառնայի պատմության թանգարանի փորձագետի խոսքով՝ գանձը կարող էր թաքցված լինել Մարկիանոպոլ հնագույն քաղաքի դեմ իրականացված հարձակումների ժամանակ:

Քաղաքականություն

Պատահարներ