«WCIT 2019» համաժողովի կազմակերպման համար ծախսվել է ավելի քան 4 միլիոն դոլար

«Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման կազմակերպման ծախսերի համար բյուջեից հատկացվել է 1 մլրդ 568 մլն 487 հազ. դրամ (ավելի քան 3,2 մլն դոլար), որից  112,092,000-ը միայն  կազմակերպչական ծախսերն են կազմել, գրում է hraparak.am-ը: 

 

Բացի դրանից, համաժողովի («WCIT 2019») բացումն ազդարարող համերգի համար բյուջեից հավելյալ հատկացվել է 450 միլիոն դրամ (941,422): Փաստորեն համաժողովի և համերգի համար հատկացվել է ընդհանուր 2,018,487,000 դրամ (4,222,776 դոլար)։

 

Հավելյալ գումար հատկացնելու որոշումը կայացվել է կառավարության՝ սեպտեմբերի 26-ի նիստում, ըստ որի՝  2019թ. համաժողովի կազմակերպման օրերին մշակութային միջոցառման կազմակերպման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացնել 450 մլն դրամ:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ